Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխաները եւ վախը

Երեխաները եւ վախը

Մինչեւ 6 տարեկան երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս վախի տարբեր երեւույթներ: Տարիքային տարբեր շրջաններում առկա են տվյալ տարիքին բնորոշ վախեր:

 

Ծնված օրվանից մինչեւ 6 ամսական երեխաների մոտ կարող է վախ առաջանալ ցանկացած զիլ եւ անսպասելի ձայնից կամ աղմուկից: 7 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխայի մոտ` որոշակի բարձր աղմուկից, անծանոթ ցանկացած մարդուց, հանվելուց եւ հագնվելուց, միջավայրի փոփոխությունից, բարձրությունից հանդիպող վախերը շատ են:

 

Վախերը կարող են լինել բնականոն, տարիքային, պաթոլոգիկ: Եթե որեւէ վախ երեխայի մոտ առկա է 1 ամսից ավելի, ապա հարկավոր է անպայման հետազոտել՝ արդյոք վախը հետեւանք չէ՞ այնպիսի երեւույթների, ինչպիսիք են սրտի արագ զարկերը, գլխապտույտը, գլխացավը:

 

Եթե խոսքը գնում է բնական վախի մասին, որպես կանոն՝ դա շատ արագ հաղթահարվում է: Սրան նպաստում է նաեւ ծնողների վերաբերմունքը. վախի քննարկումը երեխայի հետ` չի կարելի վախեցնել, ամաչեցնել, նախատել: Որքան շատ է երեխան խոսում վախի մասին, այնքան շուտ կհաղթահարի այն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ